fbpx
Սպորտ

Տոկիո-2020. Վաճառքի առաջին փուլում ճապոնացիները գնել են 3.22 միլիոն տոմս

Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլում Ճապոնիայի բնակչությունը 3.22 միլիոն տոմս է գնել:

Տոմսերի վիճակահանության առաջին փուլում հաղթողների ավելի քան 90 տոկոսը գնել է տոմսերը, ինչը վկայում է երկրում Օլիմպիական խաղերի հանդեպ աճող հետաքրքրության մասին:

Այն երկրպագուների համար, ովքեր չէին շահել տոմսեր առաջին փուլում, հավելյալ վիճակահանություն կանցկացվի օգոստոսին` հնարավորություն տալով նրանց ձեռք բերել մեծ քանակությամբ տոմսեր նախքան վաճառքի մեկ այլ փուլի մեկնարկը:

Ընդհանուր առմամբ 7,508,868 մարդ է գրանցվել Տոկիո-2020 կայքում, ինչն առաջին քայլն է հանդիսանում տոմսերի վիճակահանությանը մասնակցելու համար, իսկ տոմսերի վաճառքին հայտավորվելու ընթացքում պաշտոնական կայքն ունեցել է մոտ 24,250,000 այցելու:

Տոկիո-2020-ը շարունակում է ակտիվ պատրաստվել Օլիմպիական խաղերին:

Վերջերս տեղի ունեցավ թիավարության նոր կենտրոնի բացումը: Այն կառուցվել է Տոկիոյի Մետրոպոլիտենի ղեկավարության կողմից և Խաղերի ընթացքում կհյուրընկալի բայդարկայի և կանոեի մրցաշարները, իսկ Խաղերից հետո կհանձնվի հասարակական շահագործման:

Խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ Օլիմպիական մարզադաշտը 90 տոկոսով է պատրաստ, իսկ վերջնականապես պատրաստ կլինի ընթացիկ տարվա նոյեմբերին: Մարզադաշտում կանցկացվեն ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները, ինչպես նաև Խաղերի բացման և փակման արարողությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ