fbpx
Սպորտ

Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը կմասնակցեն Պուտինի անվան Գավաթի խաղարկությանը

Փետրվարի 9-ին Սոչիում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Երիցյանի մրցակցի անունը դեռևս հաստատված չէ:

Վահե Սարուխանյանն, ով պրոֆեսինալ ռինգում տոնել է 19 հաղթանակ, իր առաջին մենամարտը կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկությունում, որին կմասնակցեն թեթև քաշային կարգում Ռուսաստանի ուժեղագույն 8 բռնցքամարտիկները:

Մրցաշարի առաջին մենամարտում Սարուխանյանի մրցակիցը կլինի Պավել Մալիկովը:

ՌԴ նախագահի անվան գավաթի խաղարկությունում բացարձակ հաղթող կճանաչվի այն բռնցքամարտիկը, ով հաղթանակ կտոնի 3 մենամարտերում:

Նշենք, որ Վահե Սարուխանյանն այս օրերին գտնվում է Երևանում և առաջիկա մենամարտին նախապատրաստվում է մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:

Գրում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ