Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանի ու Գոռ Երիցյանի հերթական մենամարտերին մնացել է ընդամենը 2 օր:
Վաղը՝ փետրվարի 8-ին տեղի կունենա մարզիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:
Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:
Հաղորդում է armsport.am-ը։