fbpx
Սպորտ

Վալվերդեն՝ Բորուսիայի դեմ խաղին Ֆատիի մասնակցության մասին

Եթե Ֆատին խաղա, ապա ոչ ռեկորդներ սահմանելու համար, այլ որովհետև թիմը կունեա նրա կարիքը։ Այս մասին ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն

Մարզիչը նաև պատմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին:

«Մեկ անհաջող օրը կարող է ՉԼ-ի մասնակցություն արժենալ քեզ համար:

Եզրափակիչ հասած նախորդ երկու թիմերն ավելի շատ խաղերում են պարտվել, քան մենք, բայց այս մրցաշարում չի կարելի անջատվել անգամ 10 րոպեով:

Դորտմունդցիները կարողանում են գնդակը լավ վերահսկել, բայց ուժեղ են նաև հակագրոհների ժամանակ: Մենք չգիտենք, թե նրանք ինչպես կգործեն վաղը»,-ասել է Վալվերդեն:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք 16-ամյա Անսու Ֆատին կդառնա «Բարսելոնայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը եվրագավաթային խաղում դաշտ է դուրս եկել կատալոնական թիմի մեկնարկային կազմում.

«Եթե նա խաղա, ապա ոչ ռեկորդներ սահմանելու համար, այլ որովհետև թիմը կունենա նրա կարիքը: Ֆատին բացառիկ տաղանդավոր ֆուտբոլիստ է, և մենք նրանից շատ գոհ ենք»,-ասել է Վալվերդեն:

Նշենք, որ ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ