«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, հնարավոր է, բաց թողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա՝ «Լեսթերի» հետ հանդիպումը:
Liverpool Echo-ն տեղեկացնում է, որ 27-ամյա հոլանդացին մրսել է և չի մարզվում ընդհանուր խմբում: Եթե Վիրջիլը չմասնակցի «Լիվերպուլի» առաջիկա մարզմանը, ապա բաց կթողնի «Լեսթերի» հետ խաղը։
Ուշագրավ է, որ վերջին անգամ Վիրջիլ վան Դեյկը Պրեմիեր լիգայի հանդիպում է բաց թողել 2018 թվականի հունվարին:
Հավելենք՝ «Լիվերպուլ»-«Լեսթեր» հանդիպումը կայանալու է հունվարի 30-ին:
Հաղորդում է armsport.am-ը։
