fbpx
Առողջապահություն

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել հինգ քաղաքացի. նրանցից նմուշներ են վերցվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ որոշակի գանգատներ ունեցող հինգ քաղաքացի տեղափոխվել են Վանաձորի ինֆեկցիոն բաժին:

Թեստավորման նպատակով նրանցից վերցվել են նմուշներ:

Մարտի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել են այսօր: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ