fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում վանդալիզմով զբաղվողներին կսպառնա մինչև 10 տարվա ազատազրկում. Թրամփ

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում հուշարձանների վնասումը կպատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ:

Թրամփը նշել է, որ ինքը դաշնային կառավարությանը թույլատրել է կալանավորել բոլորին, ովքեր ԱՄՆ-ում կզբաղվեն վանդալիզմով և կավերեն հուշարձանները:

«Նրանց նկատմամբ կիրառել ընդհուպ մինչև 10 տարվա ազատազրկման պատիժ՝ ըստ վետերանների հուշահամալիրների պահպանման մասին օրենքի և այս հարցին առնչվող այլ ակտերի»,- նշել է ԱՄՆ առաջնորդն իր Twitter-յան էջում:

Թրամփը նաև նշել է, որ իր հրամանն ուժի մեջ է մտնում անմիջապես և կարող է կիրառվել արդեն իրականացված վանդալիզմի ակտերի նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ