ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման համագումարի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն դաշինք կազմում «Հայրենիք» կուսակցության հետ:
«Երբեմն ես լսում եմ, թե՝ Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ է, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում: Շատ պարզ. Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին: Ավաղ, նրան չլսեցին»,- նշել է Սարգսյանը:

