fbpx
Քաղաքականություն

Վանեցյանի հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել․ Ավինյանը

Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլ նաև շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նմանատիպ ձևով հեռացումը ինձ համար անհասկանալի է և անընդունելի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին:

«Ուղղակի ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան իր պաշտոնից հեռացումից հետո նույնիսկ չպետք է նման ձևով հեռանա և նման հայտարարություններ անի»,-նշեց փոխվարչապետը:

Հարցին, թե ԱԱԾ տնօրեն իր հայտարարություններում վարչապետի հետ ձեռք բերած ինչ պայմանավորվածությունների խախտման մասին է նշում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում ԱԱԾ նախկին ղեկավարը: Անձամբ ճանաչելով վարչապետին՝ կարող եմ ասել, որ նա երբեք չի կարող մարդկանց ուղարկել որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի, դա իր մեթոդը, գործելաոճը չէ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ