Քաղաքականություն

Ըստ շշուկների․ Վանեցյանը կլքի նաև ՀՖՖ նախագահի պաշտոնը

Ըստ շշուկների՝

Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ Նիկոլ Փաշինյանին հայտնի է դարձել, որ նա պայմանավորված է եղել խոշոր գումար վերցնել՝ Գագիկ Խաչատրյանի ազատ արձակման դիմաց։

Վանեցյանի դիմումում գրված «սպայի պատիվը» վերաբերել է իր խոստումին, որ ազատ կարձակեն, սակայն Փաշինյանը մերժել է նման գործելաոճը և, չցանկանալով այլևայլ հարցեր առաջացնել, ուղղակի պահանջել է Վանեցյանից դիմում գրել ու ազատել պաշտոնը՝ շարունակելով աշխատանքը միայն ՀՖՖ-ում։

Փաշինյանը, ծանոթանալով դիմումի տեքստին, շատ է վրդովվել և այդ պատճառով կոշտ պատասխան հնչեցրեց Վանեցյանի հասցեին Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Ըստ նույն շշուկների՝ Վանեցյանը շուտով կլքի նաև ՀՖՖ նախագահի պաշտոնը, քանզի չեն ներվել նրա քաղաքական հայտարարությունն ու գնահատականները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ