Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վան քաղաքի (հայկական քաղաք հիմնադրված մ.թ.ա. 9-րդ դարում Վանի թագավոր Սարդուրի Ա-ի կողմից) մի շարք հայկական եկեղեցիներ լքված և անհուսալի վիճակում են՝ օրեցօր ավերվելով:
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Վանի կիսաքանդ հայկական եկեղեցիներից երկուսը՝ Սբ. Բարդուղեմիոսը և Սբ. Թովմասը կարիք ունեն վերանորոգման:
Չնայած բազմաթիվ կոչերին՝ մինչ օրս թուրքական իշխանությունները փլուզման եզրին գտնվող հայկական հիշյալ երկու եկեղեցիների վերականգնման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում:
Սբ. Բարդուղեմիոսը կառուցվել է դեռևս 4-րդ դարում: 1990-ականներին վերածվել է ոստիկանական բաժանմունքի, իսկ 2013-ին այդ բաժանմունքի տեղափոխումից ի վեր չի վերանորոգվել:
Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև Սուրբ Թովմաս եկեղեցին՝ երկար ժամանակ ծառայելով որպես գոմ: Եկեղեցին կանգուն պահելու համար ևս վերականգնողական աշխատանքներ չեն տարվել: