fbpx
Արցախ

Մարտակերտի Վանք գյուղում հարգել են բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակը

Արցախցի գործարար, մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում նրա հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի մոտ վանքեցիները համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ և ծաղկեպսակ են խոնարհել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում Վանքի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանն ասել է, որ Լևոն Հայրապետյանին գյուղում բոլորն են հիշում ու մեծարում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Խոսելով Լևոն Հայրապետյանի մասին՝ համայնքի ղեկավարն ավելացրել է. «Լ. Հայրապետյանը բացառիկ և յուրահատուկ մարդ էր: Նա մեր հայրենիք այն նվիրյալ զավակներից է, ով ամբողջ հոգով ու սրտով նվիրված էր իր ժողովրդին: Նա հայրենասեր, ազգասեր, բարի կամքի տեր, սրտաբաց ու անկեղծ մարդ էր: Նա ամեն ինչ արել է, որպեսզի հայրենի Վանք գյուղը դարձնի Արցախի ամենագեղեցիկ ու զարգացած համայնքներից մեկը։ Գյուղում կառուցել է դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, համայնքի կենտրոն, մի շարք այլ օբյեկտներ, ասֆալտապատել է ճանապարհները, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կյանքի են կոչվել ենթակառուցվածքներ: Համայնքի բնակիչների մեծ մասը՝ շնորհիվ մեր շատ սիրելի ու հարգելի Լ. Հայրապետյանի, ապահովված են աշխատանքով: Մեր գյուղը ոչ միայն տեղացիների, այլև արտերկրից ժամանածների համար համար դարձել է զբոսաշրջային վայր: Մենք պարտավոր ենք ցանկացած պահի հիշել ու մեծարել Լ. Հայրապետյանի վառ հիշատակը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ