Հուլիսի 28-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության հաղորդմամբ՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
- Վարանդայում ականի վրա ադրբեջանցի է պայթել
- Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն
ՆԳ նախարարությունը նշում է,որ արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն:
ԱԻՊԾ-ից հիշեցնում են, որ զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ:
