BBC-ի HARDtalk հաղորդաշարի վարող Սթիվեն Սաքուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո այժմ էլ հրապարակավ իր հաղորդմանն է հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին Սթիվեն Սաքուրը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցը լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի»,- ասված է գրառման մեջ։
The response to my interview with Armenian PM @NikolPashinyan has been extraordinary – in both #Armenia and #Azerbaijan. The world needs to hear from both sides. So how about it @presidentaz? Or any other senior minister in #Baku?
— Stephen Sackur (@stephensackur) August 16, 2020
