fbpx
Հասարակություն

Կասեցում՝ Տիեռաս դե Արմենիա ՓԲԸ-ում․ ԱԱՏՄ մարզային թիմերը շարունակում են դիտարկումները

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ ԱԱՏՄ դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, կտրուկ կրճատվել է նաև բողոքների թիվը։

Երևանում բողոքի հիմքով դիտարկվել են կաթնամթերքի խոշոր արտադրություն եւ սպորտային բազմապրոֆիլ համալիր։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։

Կաթնամթերքի արտադրությունում ախտահանման եւ ջերմաչափման գրանցամատյան չեն ներկայացրել, բայց հավաստիացրել են, որ լրացնում են, չեն ունեցել նաև խոհանոցային օդափոխվող առանձնացված տարածք։

Մարզային թիմերն շարունակել են մշտադիտարկումները խանութներում, գեղեցկության սրահներում, դեղատներում։

Տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ժամանակավոր արգելք կիրառել պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։ Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ 24 ժամով արգելվել է Արևադաշտ գյուղում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ գրասենյակային հատվածի գործունեությունը։ Արձանագրված հիմնակործողան խախտումներն առնչվել են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչների պահուստային պաշար չունենալուն։ Գրասենյակում առկա է եղել միայն մեկ օրվա համար նախատեսված պաշար, ինչը համարվում է պարետի որոշման լուրջ խախտում։

https://www.facebook.com/hlib.am/posts/797399371000769?__xts__[0]=68.ARABvYF1qfr1MyW7uH2WyZYQKPnpOc27NSetCmKZ4iKf9MEvQIBWM8nsX4UNl6W3W9xXbyFTZUDyYacd2UuaQVvF5g5W4_G9LN6dBtx7z3UNiTPyt-nfNjg-TpIh0Uvqheo_S9JdE12QM5XjgCBBlTroCF4JTnMMfkb2Aey1jNIvMLy8aw0V-ffieEwoKUV5HN4wFX-mED2rOdDLC9nmp1AGw0dONbahtM2A-nguGQGZ_uY-vg4Gz9sMkhqzjTD5aS6NMi0C1Yhtv6Y5lb6fj7jgMNPVexZHghrL-daxPcRYrinxcDyVTrbWzRSDKxszrAXonNILKh4UC8yB5yh4Xys&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ