ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնել է շնորհակալագիր և 500 հազար դրամ դրամական պարգև։
Վահանդուխտ Մելքոնյանը սահմանային Նորշեն բնակավայրում ապրում է 60 տարուց ավել, վերջին տարիներին Նորշենի միակ բնակիչն է, սակայն իրեն մենակ չի զգում, ամենապաշտպանվածն է համարում և չնայած արդեն 83 տարեկան է՝ զբաղվում է հողագործությամբ և մեղվապահությամբ: Պարգևը ստանալուց տատիկն հուզվեց ու նշեց, այսպիսի ուշադրության առաջին անգամն է արժանանանում:
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։