fbpx
Կառավարություն

Վարչապետի գավաթ․ սեպտեմբերին կանցկացվի հեծանվավազքի մրցաշար

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։

Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-յան էջից։

Այսօր Կառավարությունը 25,7 միլիոն դրամ հատկացրեց՝ մրցաշարը կազմակերպելու համար։

Այն անցկացվելու է Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում։

Նշվում է, որ նպատակը հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է։

Այն անցկացվելու է 2 տարիքային խմբով՝ 18-35 տարեկան կանայք ու 18-40 տարեկան տղամարդիկ, և 36-ից բարձր տարիքի կանայք ու 41-ից բարձր տարիքի տղամարդիկ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ