fbpx
Հասարակություն

Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի էջում գրված է․

«ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների:

Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:

Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:

Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1560495694137889?__cft__%5B0%5D=AZWGlLjW440TTtoxsCBF_J887RwoQhHM94A17J83dKmdNdtgYDMpcLmxh336M8nN_A1xvXRC3s1WwYjkM3Ux3Ym9Z4g-wJp8u0iQLRLF2FA3OxFhAq4eynM4EgZZNKbJGdUxZLhn4V8zcEQYMjvDb-GE&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ