Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հաջորդ ասուլիսը կարող է տեղի ունենալ Շիրակի մարզում:
Վարչապետը նշեց, որ լավ լուր ունի, ապա հավելեց. «Որոշել ենք հաջորդ ասուլիսը, ասուլիսներն անել մարզերում ու կարող է առաջինը Շիրակի մարզից սկսենք»: