fbpx
Աշխարհ

Հնդկաստանի վարչապետը Պուտինին առաջարկել է ուղիղ բանակցել Զելենսկիի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։

Մոդին Բայդենին պատմել է, որ ինքը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հետ։

Նրա խոսքով՝ ինքը ոչ միայն խաղաղության կոչ է արել, այլ նաև առաջարկել է Վլադիմիր Պուտինին ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ուկրաինայի նախագահի հետ։

Մոդին նշել է նաև, որ Հնդկաստանը պահանջել է անաչառ հետաքննություն՝ կապված ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած սոսկալի իրադարձությունների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ