Վարդենիսում զինծառայող է մահացել, ինչի մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում։ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին արդեն տրամադրել են համապատասխան մեկնաբանություններ։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, երբ «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Լեռնագործների փողոցի տներից մեկը։ Ննջասենյակում հայտնաբերվել է 1999թ․ ծնված տղամարդու դիակը՝ անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
ՀՀ ՊՆ-ն ցավակցություն է հայտնել մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին։ Քննությունը շարունակվում է՝ պարզելու մահվան հանգամանքները։

