Վարդենիսում կտեղադրվեն աղբամաններ․ համայնքապետարանը 120 հատ ձեռք է բերել

Հրապարակող՝

f5da5938ca1f75_5da5938ca1fc9

Գեղարքունիքի մարզպետարանը հայտնել է, որ դեռևս 2021 թվականին Վարդենիսի համայնքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) համատեղ ջանքերով Վարդենիս համայնքում իրականացված 251.800.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մասշտաբային ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանը ձեռք է բերել ծրագրով նախատեսված թվով 120 հատ 600 լիտր տարողության, փականներով մետաղական աղբամաններ:

«Ծրագիրը մեկնարկել էր մինչ համայնքների խոշորացումը, հետևաբար նախատեսվում էր աղբամանները տեղադրել Վարդենիս քաղաքում:

Այժմ՝ խոշորացումից հետո, աղբամանները կտեղադրվեն Վարդենիս խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում»,- հայտնել է մարզպետարանը:

Ամենաթարմ