Հայաստանի՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին մասնակցող հայաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշների անունները հայտնի են:
Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և գերծանր քաշային կարգի Դավիթ Օվասապյանը: 2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել ենԴրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:
Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր. մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան: