fbpx
Աշխարհ

Վաշինգտոն նահանգում օրինականացրել են մարդու աճյունը պարարտանյութի վերածելը

Վաշինգտոնն առաջին նահանգն է ԱՄՆ-ում, որն օրինականացրել է մարդկային աճյունը կոմպոստի վերածելը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Հիմա ըստ նոր օրենքի՝ արևմտյան այդ նահանգի բնակիչները կկարողանան ընտրել իրենց մարմինը տնօրինելու նոր միջոցը մահվանից հետո՝ կտակելով, որ իրենց մարմինը վերածվի պարարտանյութի։ Օրենքը ստորագրել է նահանգապետ Ջեյ Ինսլին։

Օրենքը պաշտպանող Քաթրինա Սփեյդը և նրա Recompose ընկերությունը յուրացրել են մարմնի մնացորդները արգասաբեր կոմպոստի վերածելու տեխնոլոգիան։

Ըստ այդ տեխնոլոգիայի՝ մարմինը տեղադրվում է լյուցեռնով, փայտով և ծղոտով լի վեցանկյուն պողպատե կոնտեյներում։ Դրանից հետո այն փակում են, և մարմինը քայքայվում է բնական եղանակով ոչ ավելի, քան 30 օրում։ Ստացվում է երկու սայլի տարողությանը համապատասխան կոմպոստ։

Վերջում կոմպոստը տալիս են մահացածի մերձավորներին։ Նրանք կարող են դրա վրա ծաղիկներ, բանջարեղեն կամ ծառեր տնկել։

Մարմնի մնացորդները կոմպոստի վերածելն առաջարկվում է որպես ավելի էկոլոգիական այլընտրանք ավանդական թաղմանը և դիակիզմանը։ Այն նաև կարող է դառնալ խոշոր քաղաքներում գերեզմանատեղիների անբավարարության խնդրի լուծում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ