fbpx
Հայաստան

Վախճանվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ սակավաթիվ հայերից մեկը

ԱՄՆ Միլուոկի քաղաքում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերից մեկը՝ լուսանկարիչ Արթին Հայգը (Հայկ Արթին Կոջաբաբյանը)։ Օգոստոսին կլրանար նրա ծննդյան 105 տարին։

1914 թվականին ծնված Հայկ Արթինի ծնողները մահացել են, երբ նա եղել է 4-5 տարեկան (1918 կամ 1919  թվականին, երբ Թուրքիայում իշխանության էր եկել Մուստաֆա Քեմալը, և սկսվել էր ցեղասպան քաղաքականության նոր շրջափուլը)։ Մանուկ հասակում նա տեսել է, թե ինչպես են մորը քարշ տալով տարել թուրք զինվորները, իսկ հայրն ուղղակի անհետացել է։

Փոքր ժամանակ նա ապրել է Կոստանդնուպոլսում՝ քեռու տանը, ապա տեղափոխվել է Մարսել, Բուենոս Այրես, 10 տարեկանում՝ Նյու Յորք, որտեղ բնակվել է հեռավոր բարեկամներից մեկի տանը. հենց նրա օգնությամբ էլ դարձել է լուսանկարիչ ու ավելի ուշ տեղափոխվել Վաշինգտոն։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ