fbpx
Հասարակություն

Վաղը ցերեկն ու գիշերը Հայաստանի մի մասում սպասվում է ձնախառն անձրև

andzrev

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Աղբյուր՝ armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ