fbpx
Իրավական

Վաղը կքննվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդությունը

Հունվարի 9-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական նիստը հետաձգել էր մինչև հունվարի 9-ը: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ