ՀՀ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Արարատ Գրիգորյանը: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում:
Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք` Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նախարարություն: