«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը:
Հիշեցնենք՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում էին մնացել 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ: Նրանց առաջին խումբը Հայաստան էր տեղափոխվել հուլիսի 26-ին: