Վենեսուելայում հոսանքազրկումը խռովությունների պատճառ է դարձել

Ամենադիտվածներ

Վենեսուելայում կրկին խափանվել է էլեկտրամատակարարումը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ողջ երկրում:

Մայրաքաղաք Կարակասում, ի նշան բողոքի, ցուցարարներն անվադողեր են այրել, արգելապատնեշներ կառուցել իրավապահների դեմ:

Էլեկտրամատակարարման խափանման պատճառով խմելու ջրի մատակարարումը նույնպես սահմանափակվել է:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հոսանքազրկումը պայմանավորված է էլեկտրաբաշխիչ օբյեկտների վրա իրականացված «էլեկտրամագնիսական հարձակումներով»:

Հիշեցնենք` հոսանքազրկումներ եղել են նաև մի քանի օր առաջ։ Դրանց համար երկրի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն մեղադրել էր Մադուրոյին։

Ամենաթարմ