fbpx
Աշխարհ

Վենետիկը սահմանափակումներ է մտցրել զբոսաշրջիկների համար

Վենետիկը հայտարարել է զբոսաշրջային խմբերի չափի նոր սահմանափակումների մասին՝ ըստ Euronews-ի՝ վերջին քայլը, որն ուղղված է Իտալիայի հայտնի ջրանցքային քաղաքի վրա զանգվածային զբոսաշրջության ճնշումը նվազեցնելուն։

Օգոստոսից սկսած խբին արգելվում է գերազանցել 25 հոգին, ինչը զբոսաշրջային ավտոբուսի հզորության մոտ կեսն է։ Արգելվելու է նաև բարձրախոսների օգտագործումը, ասված է իշխանությունների հայտարարության մեջ։ Սահմանափակումը մինչև երկու տարեկան երեխաների վրա չի տարածվում։

Անվտանգության պատասխանատու Էլիզաբեթ Պեսչեն ասում է, որ միջոցառումներն ուղղված են խմբերի տեղաշարժի բարելավմանը Վենետիկի պատմական կենտրոնի, ինչպես նաև Մուրանո, Բուրանո և Տորչելո կղզիների շուրջ, որոնք զբոսաշրջիկների շրջանում նույնպես հայտնի են:

ՄԱԿ-ի մշակութային գործակալությունը երկու անգամ ուսումնասիրել է Վենետիկը վտանգի տակ գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայրերի ցանկում ավելացնելու հարցը: Միևնույն ժամանակ, զբոսաշրջությունը քաղաքի կյանքի վրա ազդող հիմնական գործոններից մեկն է հռչակվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ