Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները կարմիր շապիկներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Իրենց հերթին փողոց են նաև դուրս եկել ընդդիմության կողմնակիցները:
Ավելի վաղ՝ հունվարի 23-ից Վենեսուելայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնք ավելի խորացան, երբ խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն իրեն նախագահի պաշտոնակատար հռչակեց: Սա այն դեպքում, երբ կա գործող նախագահ: ԱՄՆ և Լատինական Ամերիկայի որոշ երկրներ իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմության առաջնորդին, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը, Մեքսիկան և Թուրքիան սատարում են գործող նախագահ Մադուրոյին:
https://www.youtube.com/watch?v=aSrDeS4frKo