fbpx
Աշխարհ

Վենեսուելայում մեկնարկել են երկրի պատմության խոշորագույն զորավարժությունները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնարկ է տվել երկրի պատմության խոշորագույն քաղաքացիա-ռազմական զորավարժություններին։

«Երկուհարյուրամյա Անգոստուրա-2019» անվանումը կրող զորավարժությունները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը։ Ինչպես նշել է Մադուրոն, դրանք կդառնան երկրի 200-ամյա պատմության մեջ անցկացված բոլոր զորավարժություններից ամենամասշտաբայինը։

Զորավարժությունների մեկնարկից առաջ պետության ղեկավարը եղել է ափամերձ Միրանդա նահանգում, որտեղ հանդիպել է զինվորականների հետ և ծանոթացել ռազմական տեխնիկայի նմուշներին։

Վարժանքների առաջին փուլում մոտ 5000 մարտիկներ մշակել են օդից հարձակումը հետ մղելու գործողություններ։

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ