fbpx
Աշխարհ

Թրամփը նշել է, որ աշխատում է շատ ավելի, քան նախորդ նախագահները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում պատասխանել է իր ծուլության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին։

Նա նշել է, որ աշխատում է շատ ավելի, քան նախորդ նախագահները։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրում կարգուկանոն է հաստատել՝ ուժեղացրել է զինված ուժերը, կանխել հնարավոր պատերազմը Հյուսիսային Կորեայի հետ, վերացրել բարձր հարկերի խնդիրները և կարգավորել վետերաններին առնչվող հարցերը։

Ավելի վաղ Axios պարբերականը հայտնել էր, որ Թրամփը շատ քիչ ժամանակ է հատկացնում աշխատանքին և չափազանց շատ է հանգստանում։ Որպես ապացույց պարբերականը ներկայացրել էր փաստաթղթեր, որտեղ արձանագրված են եղել նախագահի աշխատանքային 95 գրաֆիկները։ Լրագրողները դրանցից եզրակացություն էին արել, որ իր աշխատանքային օրվա 60 տոկոսը նախագահն անցկացնում է Twitter-ում կամ հեռուստացույցի էկրանի դիմաց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ