Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նոր աշխատանքի առաջարկ է ստացել: Այս մասին տեղեկացնում է SID գերմանական տեղեկատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ 69-ամյա ֆրանսիացին կդառնա ՊՍԺ-ի սպորտային տնօրեն: Այդ պաշտոնում Վենգերը կփոխարինի Անտերո Էնրիկեին: «Զինագործների» նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանքին կանցնի մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Վենգերը 22 տարի աշխատել է Լոնդոնի «Արսենալում»:
Հաղորդում է armsport.am-ը։