fbpx
Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 21-ին, ժամը 10.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 21.45-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Տոյոտա», «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 9-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.55-ի սահմաններում, Վեդի քաղաքի Իսահակյան փողոցում քաղաքացուն վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՌԱՖ-4» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 68-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի ԻՕ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ