ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել է Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Բաղդասարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
Առաջին ատյանի դատարանի վերոնշված որոշման դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման․ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։