Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:
Ժամը 11:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավուն քունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:
Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 12,10%-ը կամ 258 անձ:
Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է: