Վերջին անգամ եմ ասում․ լույս է տեսել Սպարապետի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ժողովածուն

Հրապարակող՝

Վերջին անգամ եմ ասում․ լույս է տեսել Սպարապետի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ժողովածուն

Լույս է տեսել Վազգեն Սարգսյանի «Վերջին անգամ եմ ասում» ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ժողովածուն:

Գիրքը ներկայացնում է մտավորական գործչի՝ Հայաստանի պաշտպանության նախարարի և վարչապետի դիրքորոշումը ազգային-պետական մի շարք հիմնահարցերի, քաղաքականության թիրախների և նպատակների վերաբերյալ:

Սպարապետը այս տողերով խոսել է Արցախի մասին․ «Որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին»։

Սարգսյանը նաև անդրադարձել է համազգային շահին՝ գրելով՝ «Մտածե՛ք էս երկրի մասին»։

Ամենաթարմ