Ուլե-Գունար Սուլշերն ամփոփել է մրցաշրջանն իր թիմի համար.
«Վերջին մի քանի ամիսները շատ բարդ ստացվեցին թիմի համար: Հիմա միական դրական բանն այն է,որ մրցաշրջանն ավարտեց: Հուլիսի 1-ին մենք նորից կտեսնվենք ու կսկսենք աշխատել, որպեսզի վերադառնանք այնտեղ, որտեղ պետք է լինենք:
Առաջատարներին հասնելու համար շատ ժամանակ կպահանջվի: Մեր կարճաժամկետ խնդիրն առաջին քառյակում հայտնվելն է»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում 6-րդ տեղը զբաղեցրեց:

