fbpx
Իրավական

Դատարանում վերսկսվեց Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակի նստավայր) դատավոր Սերգեյ Երիցյանի նախագահությամբ քիչ առաջ վերսկսվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Մինասյանը առողջապահության նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը բարոյական վնասի նյութական փոխհատուցում չի պահանջել:

Բկ-ի նախկին տնօրենը պահանջում էպարտավորեցնել պատասխանող Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն հերքել Հայցվորի վերաբերյալ ներկայացված եւ զրպարտություն հանդիսացող հետեւյալ փաստացի տվյալները.

«1) Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում։ Այսինքն մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու։ 2) Չի դադարում էդ թալանը և այսպես ասած` վատնումը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը 400 մլն–ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն։ Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել: 3) 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ։ 4) Ավելին ասեմ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից։ Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց հիմնականում միշտ նույն մարդկանց։ 5) Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ։ 6) Նորից կրկնում եմ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձեակերպվել են հիվանդության պատմություններ։ 7) 99 տոկոսով վստահ եմ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»:

Աղբյուրը՝ armntimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ