Վիենայում ընթանում է հնգյակի՝ Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, և Իրանի քաղտնօրենների հանդիպումը՝ նվիրված Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ծագած ճգնաժամի վերացմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Բանակցություններն ընթանում են Palaus Coburg հյուրանոցում:
Հանձնաժողովի ներկայիս նստաշրջանը կլինի նախապատրաստական բնույթի, նախարարների հանդիպումից առաջ:
Հանդիպումն ընթանում է Պարսից ծոցում լարվածության ֆոնին և արդեն ոչ միայն Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրացման, այլ նաև Իրանի և Մեծ Բրիտանիայի հետ լարված հարաբերությունների պայմաններում: Ընդ որում ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հույս է հայտնել, որ տանկերների ձերբակալումը և ԱՄՆ-ի կոալիցիայի ստեղծման ցանկությունը վատ չեն անդրադառնա բանակցությունների վրա: