Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Հանոյում ընթրիք է տրվել՝ Վիետնամի կառավարության ղեկավար Նգուեն Սուան Ֆուկայի անունից:
Ընթրիքի ժամանակ վիետնամցի երաժիշտները որոշել են զարմացնել Հայաստանից այցելած հյուրերին և վիետնամական ավանդական երաժշտական գործիքներով կատարել են հայկական հայտնի «Գարուն, գարուն է» ստեղծագործությունը: