fbpx
Քաղաքականություն

Լավ վիրաբույժ լինելը քաղաքական հանցագործության արդարացում չէ

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դատախազության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում ու պահանջում դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը վերացնել։

Այսօր դատախազության դիմաց ակցիա իրականացնող քաղաքական ուժի ղեկավարը ժամանակին անտեսում էր Սահմանադրական դատարանի որոշումները, իսկ դատավորները իր նախագահության ժամանակ բացահայտ քաղաքական ճնշման էին ենթարկվում։

«Հայաստան» դաշինքի կողմից բազմիցս շահարկվել է այն փաստը, թե Չարչյանը, լինելով բժիշկ, կյանքեր է փրկել ու Հայաստանում կարևոր գործունեություն է իրականացրել։

Այս քաղաքական թիմը թերևս չի համակերպվում այն իրողության հետ, որ իրավական երկրում հանրային կարևորություն ունեցող բոլոր անձինք անկախ իրենց դիրքից հավասար են օրենքի առաջ։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով հայտնի ձայնագրությունում ուղղորդում էր աշխատակիցներին`ընտրության օրը կոնկրետ ուժի օգտին քվեարկել, ասուլիսի ընթացքում բացահայտ ստում էր, թե որևէ ուղղորդում չի եղել։ Թերևս ձայնագրությունում աշխատակիցներին սպառնալ, թե ստուգելու է, ով է մասնակցել ընտրություններին, պատիվ չի բերում անվանի բժշկին։

Չարչյանի կողմից աշխատակիցներին հիշեցնել, թե աշխատում են Մայր Աթոռին պատկանող կառույցում՝ ակնհայտ է դարձնում նաև եկեղեցու քաղաքական կողմնորոշումը։ Ու այսօր հայտարարել, թե Չարչյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, իրականության հետ որևէ աղերս չունի։

Հայաստանը տասը տարի շարունակ ներսից քայքայող՝ Ռոբերտ Քոչարյանի թիմին միացած Արմեն Չարչյանն ու իր աջակիցները պետք է հասկանան, որ Հայաստանում անգամ հանրային կարևոր նշանակություն ունենալը ոչ մեկին իրավունք չի տալիս իր քաղաքական հայացքները պարտադրել ենթականերին։

Թերևս «Հայաստան» դաշինքում Չարչյանի հանգրվանելը Ռոբերտ Քոչարյանի պատասխանն էր ժամանակին բժշկի կատարած լավությունների դիմաց։ Մասնավորապես՝ վիրահատության և առողջական վատ վիճակի մասին վկայությունների շնորհիվ Ռոբերտ Քոչարյանը կարողացել էր խուսափել դատական պրոցեսներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ