Արտերկրի հայ մասնագետները Հայաստանում և Արցախում 45-ից ավելի անվճար վիրահատություն են արել

Հրապարակող՝

Արտերկրի հայ մասնագետները Հայաստանում և Արցախում 45-ից ավելի անվճար վիրահատություն են արել

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ից և ՌԴ-ից հայ մասնագետներ են ժամանել Հայաստան և Արցախ, և այցի շրջանակում 45-ից ավելի վիրահատություններ են արել: Վերջին շաբաթում մասնագետները մոտ 40 վիրահատություն են արել Ստեփանակերտում, որից 20-ը՝ հոդերի էնդոպրոթեզավորում։ Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնել է օրթոպեդ Նորայր Զախարյանը․ նա հայաստան է ժամանել ՌԴ-ից։

3 վիրահատություն մասնագետներն արել են Կապանում, մի քանիսն էլ՝ Երևանի տարբեր բուժկենտրոններում: Բոլոր այս վիրահատություններն անցկացվել են բարեգործական հիմունքներով:

Ըստ մասնագետի՝ այցի հիմնական նպատակը ոչ թե վիրահատություններն են, այլ տեղացի բժիշկներին նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ սովորեցնելը, որոնց շնորհիվ մեր մասնագետներն արհեստավարժ կդառնան, և ՀՀ-ն արտերկրից մասնագետների օգնության կարիք գրեթե չեն ունենա:

 

Ամենաթարմ