Բրազիլիայում հաջողությամբ վիրահատվել է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին:
Վիրահատությունը տեղի է ունեցել Սան Պաուլոյի կլինիկաներից մեկում:
Արդեն վաղը Մարկոսը կսկսի վերականգնման գործընթացը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանից երկար ժամանակ կպահանջվի ապաքինման համար:
Հիշեցնենք, որ Պիզզելին վնասվածք էր ստացել հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում (4:0):
Փոխանցում է shantnews.am-ը։