Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և ներկայացնում է վիրավորում ստացած զինծառայողների ճշտված թիվը։
ՊՆ-ն հաղորդում է, որՃշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։
Նշվում է, որ ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։
