fbpx
Խորհրդարան

Վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվեց աևաջին ընթերցմամբ ՀՀ Ազգային ժողովում։

Նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին, ստացավ 114 կողմ ձայն:

Այն հեղինակել էին պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը։

Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում:

Դա այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ