fbpx
Սպորտ

Վնասվածքների ընթացքում կարելի է շատ բան անել. Ազարը խոսել է իր կրկնվող վնասվածքների մասին

«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն անդրադարձել է իր կրկնվող վնասվածքներին:

Նա նշել է, որ նման իրավիճակներում ընտանիքն օգնում է իրեն հաղթահարել ծանր վիճակը:

«Իմ բախտը բերել է, որ երբ ես վնասվածք եմ ստանում, մենակ չեմ մնում: Ընտանիքս ինձ օգնում է հաղթահարել դա: Դա աշխարհի վերջը չէ, քանի որ կարող եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու երեխաներիս հետ: Եթե մենակ լինեի, ծանր կլիներ ինձ համար:

Վնասվածքների ընթացքում կարելի է շատ բան անել: Իհարկե, կարելի է մարզվել ավելի արագ վերականգնվելու համար, սակայն իմ ստացած վնասվածքները շատ ժամանակ են պահանջվում ապաքինման համար: Ինձ միայն մնում է սպասել, ջանասիրաբար աշխատել ու առաջադիմել»,-ասել է Ազարը:

Այս մասին տեղեկանում ենք On The Front Foot-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ