Ինչպես արդեն հայտնել ենք երեկ, Չինաստանի հարավում կործանվել է ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը, որում կործանման պահին գտնվել է 132 մարդ՝ 123 ուղևոր ու 9 անձնակազմի անդամ։
Որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են անմիջապես, սակայն մինչ այժմ արդյունք չեն տվել։
Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ մինչ այժմ չի հայտնաբերվել ինքնաթիռում գտնվածներից ոչ մեկի դին, ինչպես նաև՝ չեն հայտնաբերվել ողջ մնացածներ։
Ըստ աղբյուրի՝ լեռնային պայմանները բարդացնում են փրկարարների աշխատանքները։
Նշվում է նաև, որ հայտնաբերվել են ինքնաթիռի որոշ բեկորներ։

